Հայտնի են «Ալաշկերտի» ծրագրերը` ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:
Առաջին հավաքը երևանյան թիմը կանցկացնի հունվարի 11-23 Երևանում:
Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:
Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին «Ալաշկերտը» կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:
Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում:








































