Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Գասպարյան Վովայի հետ ոչ մի խնդիր չունեմ. Իմ խնդիրները բացառապես Ծառուկյանի հետ են. Արթուր Հարությունյան (Պալաչ)

«Խնդրում եմ բոլոր հարցերը ճշտեք քննչական կոմիտեի հետ։ Ինձանից ոչ մի բան մի հարցրեք։ Ես միայն կարող եմ ասել, որ ես Գասպարյան Վովայի հետ ոչ մի խնդիր չունեմ։ Իմ բոլոր խնդիրները Գագիկ Ծառուկյանի հետ են»,- «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի սանիկ, Պալաչ մականունով Արթուր Հարությունյանը, որի հաղորդման վրա իրականացված քննության արդյունքում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասով քրեական գործ հարուցվել։

Վովա Գասպարյանն անձա՞մբ է ձեզ ասել, որ ՀՀԿ-ի համար աշխատեք, և ինչպե՞ս պետք է նա օգներ ձեր երթուղու աշխատանքները վերականգնել՝ հարցրինք Հարությունյանին: «Ես կրկնում եմ՝ իմ խնդիրը Գագիկ Ծառուկյանի հետ է, որը նախկինում, իր բոլոր կապերն օգտագործելով՝ թե՛ հարկային և թե՛ ոստիկանական կապերը, ինձ նեղություն էր տալիս։

2012-ին ես համաձայնել եմ պաշտպանել ՀՀԿ-ին, բայց իմ խնդիրները դրանից հետո սկսվեցին։ Ծառուկյանի կողմից ներդրվեցին անվճար ավտոբուսները, ու ես այլևս չկարողացա աշխատել ու կատարել իմ վարկային պարտավորությունները»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Գասպարյան Վովան ինձ ոչ մի աջակցություն ցույց չի տվել, հակառակը՝ 2015-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ն իմ դեմ էր, ԲՀԿ-ն իմ դեմ էր, և ոչ էլ ոստիկաններն էին այդ ժամանակ ինձ աջակցում։ Փոխարենը նույն ոստիկանությունը իմ եղբայրներին ճանապարհից ձերբակալեց տարավ՝ փորձելով այդպիսով ինձ վրա ճնշում գործադրել, որ թեկնածությունս հանեմ։ Բայց ես չհանեցի ու գնացի մինչև վերջ ու ստացա հազար ձայն՝ այնքան, ինչքան այս խորհրդարանական ընտրություններին Ծառուկյանի թեկնածուները միասին ստացել են ամբողջ մարզից։ Դե թող հետևություն անեն, թե ինչու են այդքան ձայն ստացել, ու չփորձեն քննադատել, վատաբանել կամ անուն կպցնել որևէ մեկին»։

Մեր հարցին՝ ամեն դեպքում իր հաղորդման հիման վրա է Վովա Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ ես Գասպարյան Վովայի հետ խնդիր չունեմ։ Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը Գասպարյանին երևի թույլ չէր տալիս նման բան անել։ Դա օրենքի հարց է, թող իրենք պարզեն։ Գասպարյանի հետ խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել։ Ուզում եմ նաև ընդգծել, պարզաբանել, որ ես Գասպարյանի դեմ հաղորդում չեմ տվել։ Ես նրա հետ խնդիր չունեմ։ Իմ խնդիրը Գագիկ Ծառուկյանի հետ է։ Հաղորդագրության մեջ մի քիչ ճիշտ չի արտացոլված իրականությունը։ Սխալ պատկեր է ստեղծվում: Ես քննիչի մոտ ընդհանուր առմամբ պատմել եմ եղելությունը, բայց նա վերցրել ու Գասպարյանի դեմ է գործ հարուցել»։

Հարությունյանի խոսքով՝ մոտ 6 ամիս առաջ ներկայացրած իր հաղորդումը բացառապես վերաբերում է իր բիզնեսը խլելուն, հավասար մրցակցային պայմաններում աշխատելու իր իրավունքների խախտմանը, իսկ թե դրա քննության ընթացքում ինչ է պարզվել՝ ինքը դրա հետ կապ չունի։ Բայց կարծում է, որ եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, ապա այս քրեական գործով պետք է անցնեն նաև տրանսպորտի նախարարությունը, ՏՄՊՊՀ-ն ու շատ այլ պաշտոնյաներ, ովքեր իրենց գործունեությամբ օժանդակել են Ծառուկյանի կողմից իր դեմ իրականացվող ապօրինություններին։

Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է միայն 6 ամիս առաջ հաղորդում ներկայացրել իրեն ունեզրկելու մասով, երբ դեռևս 2015-ին իր ընկերությունը սնանկ ճանաչվեց, ու նոր գնորդ հայտնվեց: «Հասկանում եք, սա իմ ընտանիքի բիզնեսն էր՝ սեփական աշխատանքով ու քրտինքով ստեղծած։ Ներդրել էի ամեն ինչ՝ բարձրակարգ մեքենաներ, սպասարկում, հսկայական վարկային պարտավորությունների տակ էի մտել, որ օրինակելի երթուղային սպասարկում իրականացնեի ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս դեպի ՌԴ, բայց Ծառուկյանը իր անվճար ավտոբուսներով թույլ չտվեց կատարել իմ վարկային պարտավորությունները բանկերի, Չինաստանի առաջ, և սրդյունքում Ծառուկյանը իր անունով բացեց «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը ու ամեն ինչ վերցրեց՝ շենք-շինություն, գույք, ավտոբուսներ, ամեն ինչ։ Ամեն ինչ, որ խոսում են իմ մասին, սուտ է։ Ժամանակը կգա, ու ես մամուլի ասուլիսով կպատմեմ ամեն ինչ։ Հիմա մեր իշխանություններից, իրավապահ մարմիններից հավատը մեծ է, դրա համար էլ գնացել եմ այդ քայլին, որ իմ ընտանիքի, իմ երեխեքի ձեռքից խլվածը հետ բերվեր։ Եթե իմ երեխաների ձեռքից դա չխլվեր, ես չէի գնա հիմա այս քայլին ու չէի փորձի վերականգնել իմ խախտված իրավունքները»,- ընդգծեց Հարությունյանը։

Արթուր Հարությունյանը ընդգծեց, որ ինքը երբեք «արջի ծառայություն չի մատուցել ոչ մեկին»։ «Եթե ես նման ծառայություն մատուցած լինեի նախկին իշխանություններին, հիմա նախկինում կլինեի թիմի ներսում, ինչ-որ պաշտոնի, այլ ոչ թե իմ երթուղիների վրա Գագիկ Ծառուկյանը անվճար երթուղիներ կդներ։ Այդ Գագիկ Ծառուկյանն էր նախկին իշխանությունների կողմից հովանավորվող անձը, թող հիմա ուրիշ բաներ չխոսի, չքննադատի։ Իշխանության բոլոր ստրուկտուրաները Գագիկ Ծառուկյանի համար են աշխատել, այդ թվում՝ ոստիկանությունը։ Ինքն էլ փոխադարձաբար սնուցում էր բոլորին։ Իմ օրինակը վառ ապացույց է։

Հենց Բաղրամյան 26-ի ճնշումների արդյունքում ինձ ստիպեցին ինձ պատկանող «Աբովյան» հեռուստաընկերությունը նվիրել Ծառուկյանին։ Այս ամեն ինչը գալիս էր նախկին նախագահից՝ Սերժ Սարգսյանից, որն առերևույթ ցույց էր տալիս, թե իրար հետ լավ չեն, բայց նա էր ասում, որ Գագիկ Ծառուկյանին ձեռք չտան, չկպնեն, ու ամեն ինչով օժանդակում էր նրան ու իր իշխանությունը ծառայեցնում էր Ծառուկյանի բարգավաճմանը։ Սա է ամբողջ իրականությունը»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը՝ խոստանալով առավել մանրամասն այս ամենին անդրադառնալ Հայաստան վերադառնալուց հետո՝ իր մամուլի ասուլիսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում