Ամերիկյան CNN հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ փաստաթուղթ՝ Մոսկվայում Trump Tower երկնաքերի կառուցման վերաբերյալ:
Փաստաթղթում նշվում է Մոսկվայում աշտարակի կառուցման վերաբերյալ բանակցությունները շարունակելու մտադրություն մասին, հաղորդում է ալիքի մեկնաբան Քրիս Կուոմոն:
Նշվում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ Թրամփը նման փաստաթուղթ երբեք չի ստորագրել:
Թղթակիցը ուղիղ հեռարձակման ժամանակ ցույց է տվել փաստաթուղթը:
«Այսօր փաստերը հակասում են պատմությանը, այն պատմությանը, որին նախագահն ուզում է որ դուք հավատաք: Այս նամակը Մոսկվայում Trump Tower-ի կառուցման մտադրության մասին է: Այն ստորագրել է Դոնալդ Թրամփը»,- ասել է Կուոմոն CNN-ի եթերում:
Դրանից հետո CNN-ի եթերում կադրեր են ներկայացվել, որտեղ Դոնալդ Թրամփը բազմիցս շեշտում է, որ ոչ մի հարաբերություն չունի Ռուսաստանի հետ: Կուոմոի խոսքերով, նշված 17 էջից բաղկացած փաստաթուղթը բազմաթիվ մանրամասներ և պլաններ է պարունակում Trump Tower-ի կառուցման վերաբերյալ:
Ինչպես նշել է CNN-ի մեկնաբանը, ավելի վաղ Թրամփը պնդել է, որ փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենը: Փաստաթուղթը ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերին:











































