«Մենք հետազոտել ենք օնլայն հարթակները՝ նկատի ունենալով առավել մեծ այցելություն ունեցող ռեյտինգային 6 ԶԼՄ-ները և ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ֆեյսբուքյան հարթակները»,- նշեց «Ռեգնում» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ հավելելով, որ դեռ շարունակում են այդ հարթակների ուսումնասիրությունը:
Նրա խոսքով՝ վարչապետի էջը աննախադեպ արդյունքներ է գրանցում:
«Մենք ունեցանք ընտրությունների գերինտենսիվ լուսաբանում հատկապես օնլայն հարթակներում, ինչը ընդհանրապես բնորոշ չի եղել նախորդ ընտրարշավներին»,- նշեց նա՝ հավելելով, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսքի մասին խոսակցությունները ավելի շատ են եղել, քան այն օրինակները, որոնք արձանագրվել են որպես ատելության խոսք:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:








































