Wednesday, 17 06 2026
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար

Կազանյան ձախողման պատճառներից մեկը՝ կողմերը պատրաստ չեն խաղաղության

«Ես ձեզ հավատացնում եմ՝ եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինքը պատրաստ է պատերազմի, ապա շփման գծում սադրանքները, որոնք մենք այսօր տեսնում ենք, ավելի մեծ մասշտաբների կլինեին»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում պատասխանելով հարցին, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի անընդհատ մեծացող ռազմական բյուջեն կօգնի՞ վերջիններիս հաղթել, նշեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանին ինչ-որ կերպ հաջողվել է միջազգային հանրությանը և միջնորդներին «վաճառել» այն դիրքորոշումը, թե մեծ փոխզիջում է իր կողմից պատերազմի չգնալը, ինչն էլ խանգարում է կարգավորման գործընթացին:

Բեքարյանի կարծիքով՝ պետք է հնարավորություն տալ, որ հակամարտության կողմերն ուղղակի իրար հետ բանակցեն. «Պետք է Ադրբեջանը խոսի Ղարաբաղի հետ, և դրա համար պիտի սահմանվի որոշակի ժամանակ, ասենք՝ 1-2 տարի։ Եթե այդ ընթացքում ոչ մի համաձայնության չգան, պետք է ճանաչել Ղարաբաղը, և վերջ»։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նկատեց, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ փոքր, բայց հաղթանակաբեր պատերազմի, ապա շատ հնարավոր է, որ դիմեր այդ ճանապարհին. «Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով միջազգային հանրության դիրքորոշումը՝ նույն դովիլյան հայտարարությունը նման բան թույլ չի տալիս Ադրբեջանին, և պատերազմի մասին խոսակցությունները պարզապես Ադրբեջանի ներքին հռետորաբանություն է, որին անհրաժեշտ է ադեկվատ արձագանքել»:

Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ Վլադիմիր Զախարովն էլ նշեց, որ պատերազմը ոչ մեկին պետք չէ, այն պետք է Ալիևին. «Սակայն մյուս կողմից՝ Ալիևն էլ է հասկանում, որ պատերազմական գործողություններ սկսելով անմիջապես ագրեսոր կդառնա միջազգային հանրության աչքում: Դա նրան պետք չէ, նա ցանկանում է որպես խաղաղապահ հանդես գալ»:

Այդուամենայնիվ, Զախարովը նշեց, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կմիջամտի, քանզի Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևն էլ նկատեց, որ Ռուսաստանը չի միջամտելու, որովհետև Ռուսաստանը չի ուզում պատերազմ սկսել, Ռուսաստանն այժմ ամեն ինչ անում է, որ խաղաղություն լինի: Նրա խոսքերով, պատերազմը շատ ծանր հետևանքներ է ունենալու հակամարտության բոլոր կողմերի համար, ինչպես նաև կսրի Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:

Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևի գնահատմամբ էլ՝ պատերազմը որևէ արդյունք չի տա, և պետք է փորձել բանակցային գործընթացներն ավելի բաց դարձնել հասարակությունների համար.

«Կազանյան ձախողման պատճառներից մեկն էլ այն էր, որ կողմերը չէին նախապատրաստել իրենց հասարակություններին խաղաղության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում