Ռուս հաղորդավար Դմիտրի Կուլիկովը, որը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հյուրն էր, քննարկման ժամանակ ջրով լի բաժակը շպրտել է մյուս հյուրի՝ լեհ փորձագետ Յակուբ Կորեյբայի ուղղությամբ: Վերջինը հաճախ է միջամտել և խանգարել իրեն խոսել:
Կորեյբային հաջողվել է խուսափել բաժակի հարվածից, իսկ Կուլիկովը հայտարարել է, որ բաժակը միտումնավոր է նետել:
Վլադիմիր Սոլովյովը քննարկման ընթացքում մի քանի անգամ լեհ փորձագետին խնդրել է չմիջամտել մյուս մասնակիցների ելույթին:
«Գնացեք և գոռացեք Լեհաստանում», – ասել է նա՝ հակառակ պարագայում սպառնալով այնպես հարվածել, որ ձայնալարերը հինգերորդ կետին հայտնվեն:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=w7xFfuA5rBE









































