Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Ատկատը՝ թուլափայ․ Երևան քաղաքը կոռուպցիայի դասագիրք է. Բագրատ Ասատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի՝ 1994-1998թթ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

-Ընտրություններն ավարտվեցին, սա որոշիչ հանգրվան էինք համարում նաև այն առումով, որ սպասումները կձևավորվեն ընտրություններից անմիջապես հետո: Ի՞նչ է կախված այս խորհրդարանից:

-Շատ բան է կախված այս խորհրդարանից, առաջին հերթին օրենսդիր մարմինը պետք է վերականգնվի, մենք տարիներ շարունակ իրականում չենք ունեցել օրենսդիր մարմին, այլ ունեցել ենք կոճակ սեղմողներ: Իսկ օրենսդիր մարմինը կարևոր օղակ է թե՛ տնտեսական քաղաքականության և թե՛ ընդհանրապես քաղաքականության համար: Կարծում եմ՝ հավասարակշռված վճիռներ կլինեն, մասնավորապես, տնտեսական քաղաքականության առանցքների մասին, օրակարգում վաղուց դրված է նաև Հարկային օրենսգրքի բարեփոխման հարցը և այլն: Մեծ առավելություն է այն, որ այս խորհրդարանը ընտրված է, ոչ թե նշանակովի, նախկինում բարձր պաշտոնյաներից մեկն իր եղբորն էր նշանակում, մյուսն իր հետ բլոտ խաղացողին: Բացի դրանից՝ այս խորհրդարանը երիտասարդ է, պատգամավորների որոշ մասն ունի բազային լավ գիտելիքներ: Կան թիմեր, որոնք չպետք է խորհրդարանում տեղ ունենային, բայց նրանց թիմերում էլ կան այդպիսի բանիմաց երիտասարդներ: Կարևորն այն է, որ պայմանն է փոխվել, այսօր օրենսդիրի նկատմամբ կա հստակ հասարակական պահանջ: Այս խորհրդարանը պետք է առաջնային հրաժարվի ավտոմեքենաներից, պատգամավորը պետք է հասարակական տրանսպորտից օգտվի, ապրի երկրի կյանքով. հասարակությունը նման պահանջ դնում է:

– Հարգելի՛ Ասատրյան, բայց ասեք, որ նախընտրական դիսկուրսը չստացվեց:

-Համաձայն եմ, ընդհանրապես չստացվեց, հուզական և կարգախոսների դաշտ տեղափոխվեց, ժամանակը քիչ էր, բայց ծրագրերը նայել եմ, «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» ծրագրային դրույթներով անդրադարձել էին տնտեսությանը, մյուսները նույնպես, ՀՀԿ-ն ոչ մի ասելիք չուներ այդ մասով:

-Ինչո՞ւ Հայաստանի ոչ մի կառավարություն հեռանկարային ծրագիր չի բերում օրակարգ:

-Համաձայն չեմ, մեր բոլոր կառավարությունները ներկայացրել են երկարաժամկետ զարգացման ծրագիր, արդեն 15-20 տարի է ՝ունենք միջնաժամկետ ծրագրեր, որոնք մեր տնտեսական քաղաքականության հիմքն են կազմում… Ներկայացվել են նաև տարեկան ծրագրեր, այլ բան է, որ մասամբ չեն կատարվել:

Արդյո՞ք այստեղ էլ է հեղափոխական որոշում կատարվելու, մենք պատրա՞ստ են դրան, չկա՞ ռիսկ՝ կապված հեղափոխական փոփոխության հետ:

-…Լավ, արդյունավետ գործունեությունը ենթադրում է նաև ոչ պոպուլիստական միջոցների իրականացում: Նախկինում հակառակը՝ կառավարման համակարգն ուռճացվում էր, մեկի բարեկամը, մյուսի ծանոթն էր ներգրավվում, օղակներ ունենք, որ զավեշտալի են իրենց կառուցվածքով, կազմով, հարցադրումներով:

-Նկատի ունեք ԾԻԳ-երը, ՊՕԱԿ-ները և հիմնադրամնե՞րը:

-Դրանք ստեղծվել էին ավելի արդյունավետ աշխատանքի, կոնկրետ խնդիրներ լուծելու համար… Արդյունավետությունը բազմիմաստ էր՝ սկսած նրանից, որ բարձր վարձատրությամբ ներգրավվեին որակյալ մասնագետներ, նպատակային ծրագրերը դարձնեին ավելի թիրախային և այլն: Բայց նրանց թիվը էապես մեծացել է:

-Ասում են՝ ատկատի ինստիտուտը հենց այստեղ է կատարելագործվել:

-Հնարավոր է: Ատկատն ապօրինություն է, ապօրինությունը երբեք օրինական կառույցների միջոցով չի իրականացվում: Ատկատները սովորաբար պաշտոնյայի բարեկամի միջոցով է իրականացվում: ԾԻԳ-ը կարող է մի բարեկամի աշխատանքի տեղավորելու հարց լուծել, բայց դա ատկատ չէ, դա մի թուլափայ փախցնելու եղանակ է: Բոլորիս աչքի առաջ են այն մեծ պրոյեկտները, որ իրականացվում են, ատկատներն այդտեղ պետք է ման գանք: Մենք ունենք բյուջեից մեծ ֆինանսավորում տարբեր ուղղությամբ, օրինակ, ոռոգման համակարգի համար 8-10 միլիարդ դրամ է հատկացվել, մեծ ծրագիր է նաև «Հյուսիս-հարավը», որտեղ բոլորը «յախա են թափ տալիս» տեսածից, և այլն: Երևան քաղաքը կոռուպցիայի դասագիրք է՝ սկսած բազմահարկ շենքերի շինարարությունից, որոնք ոչ մի ճարտարապետական նորմի մեջ չեն տեղավորվում, ժողովրդի մեջ ընդունված է, որ ամեն հարկի համար կաշառք են տվել, բայց տեղի համար էլ են տվել: Նայեք՝ գովազդային վահանակները, ատկատի տեղ է:

Բոլորիս հոգսն է կենտրոնի հագեցվածությունը, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդի հետևում եղել են կոնկրետ շահեր: Տնտեսական ամբողջ պոտենցիալ աճը կենտրոնացավ կենտրոնում, որոշակի շահի դիմաց երաշխիքներ տրվեցին, նախկին պաշտոնյաները, առաջին դեմքերը չեն էլ բացառում, որ կենտրոնի, Հյուսիսային պողոտայի շինարարությունը խրախուսել են: Սա մեր ժառանգությունն է. մենք չենք կարող այսօր ջնջել Հյուսիսային պողոտան կամ քանդել բարձրահարկները:

-Դուք որևէ բանաձև ունե՞ք, թե ապօրինությունների հեղինակների հետ ինչպես վարվել: Հիմա կան նախադեպեր, մարդիկ առաջարկում են վերադարձնել, նվիրաբերել իրենց սեփականությունը:

-Շատ զգույշ պետք է լինել, ամեն ինչ պետք է լինի օրինականության շրջանակներում: Սրտովս չեն այդ հայտարարությունները վերադարձնելու մասին. եղբա՛յր, նվե՞ր ես տալիս, թե՞ գողացվածն ես վերադարձնում… Պետք է աշխատի օրենքը: Քանի որ դատական համակարգը վատն է, պետք է գնանք այլ միջոցների… Ես կողմ չեմ քրեական հետապնդումներին, մարդկանց բանտերը լցնելուն, թող նրանց բանտարկեն, ովքեր սպառնալիք են: Եթե մարդը ընդունում է մեղքը, բանտ մի՛ նստեցրեք, եթե խոսքը տնտեսական հանցագործությունների մասին է, մանավանդ որ, իբրև սկզբունք, մեր օրենսդրությունը դա ընդունել է: Այս ամեն ինչը ամեն դեպքում պետք է իրավապահ մարմինների միջոցով անցնի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում