«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման այսօրվա հյուրն է «Սպուտնիկ Արմենիա»-ի լրագրող Նելլի Դանիելյանը:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ մեր զրուցակիցը կարծում է, որ պայքարը շատ թեժ է լինելու խորհրդարանից դուրս. «Մանավանդ, եթե հաշվի առնենք, թե որ քաղաքական ուժերը հասան խորհրդարան, և ինչ դասավորումներ կան հիմա խորհրդարանում»:
Նրա խոսքով՝ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ. պայքարում են ոչ թե մեծամասնության դեմ՝ ինչպես սովորաբար լինում է, այլ իրար դեմ. «Այնպես որ՝ հիմնական պայքարը լինելու է խորհրդարանի պատերից դուրս»:
Նելլի Դանիելյանը կարծում է, որ խորհրդարանում ևս, ինչպես կառավարությունում, կայացվելու են միանձնյա որոշումներ. «Այսինքն՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կորոշի Նիկոլ Փաշինյանը»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:











































