Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինը համարում է, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է դարձել, քանի որ մինչ այդ Վաշինգտոնը «մեղքեր» է ունեցել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Դերասանը գրել է, որ Թրամփն «անեծք» է, որը գործում է ԱՄՆ-ի դեմ չորս «մեղքերի» պատճառով`տեղաբնիկների ոչնչացման, ստրկության, Վիետնամում պատերազմի և Ճապոնիա ներխուժման համար:
Նա ընդգծել է, որ Թրամփը կերպավորում է ամերիկյան մշակույթում չար, կնատյաց և ռասիստական հայացքները:
Բոլդուինը նշել է, որ Թրամփն արտացոլում է հասարակության տրամադրությունները և կոչ արել «վտարել» նրան`որպես անմաքուր ուժ:









































