Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է պաշտոնավարումը շարունակելու մասին հարցին: Լրագրողների հետ հանդիպմանն Արտակ Զեյնալյանն ասաց, որ առաջիկայում այդ հարցը բոլորին պարզ կլինի:
«Արդարադատության նախարար կամ կառավարության անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ: Առաջիկայում դա միանգամայն պարզ կդառնա բոլորի համար»,- ասաց նա:







































