Տնային վարձույթում առաջին հանգստյան օրերի շրջանակում Sony-ի «Սարդ մարդը. Տիեզերքի միջով» ֆիլմը 35.4 մլն դոլար է վաստակել՝ ԱՄՆ-ում այս առումով առաջին հորիզոնականը զբաղեցնելով: Այն ցուցաբերել է դեկտեմբերին անիմացիոն ֆիլմերի շրջանում լավագույն մեկնարկային արդյունքը:
Երկրորդ տեղում Քլինթ Իսթվուդի «Թմրառաքիչն» է՝ 17.2 մլն դոլարով: Անիմացիոն «Գրինչ»-ը մեկ հորիզոնական ներքև է տեղափոխվել՝ 11.58 մլն դոլար հավաքելով:
Երեք շաբաթ անընդմեջ առաջատար «Ռալֆն ընդդեմ համացանցի» չորրորդ տեղում է՝ 9.6 մլն դոլարով: Առաջատարների հնգյակը եզրափակում է պրոդյուսեր Փիթեր Ջեքսոնի «Գիշատիչ քաղաքների խրոնիկաները»՝ 7.5 մլն դոլար հավաքելով:










































