Thursday, 18 06 2026
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում

Արթուր Բաղդասարյանի փախուստը խորտակվող նավից

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության այսօր տեղի ունեցած համագումարի ընթացքում հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին. կուսակցության նոր նախագահ է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը:

«Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»,- հրաժեշտի խոսքում նշել է Արթուր Բաղդասարյանը:

Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրել և միաձայն քվեարկությամբ ընտրել է Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը:

Կուսակցական պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ ակտիվ քաղաքականությունից հեռացել է ոչ միայն Արթուր Բաղդասարյանը․ համենայն դեպս՝ նորընտիր փոխնախագահների շարքում նշված չեն Մհեր Շահգելդյանի ու Հեղինե Բիշարյանի անունները, ովքեր կուսակցության հիմնադրման առաջին օրերից եղել են Բաղդասարյանի ակտիվ թիմակիցները։

ՕԵԿ-ը եղել է քրեաօլիգարխիայի քսնամյակի ակտիվ, առանցքային կուսակցություններից մեկը, Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ խորհրդարանի նախագահ, ԱԽ քարտուղար։ ՕԵԿ-ին, հիմնադրման առաջին իսկ օրից, բնորոշ է եղել պոպուլիզմը, սոցիալական խնդիրների պարզունակ, ագրեսիվ շահարկումը, ինչի շնորհիվ այս կուսակցությունը տարիներ շարունակ վայելել է հասարակության լյումպեն շերտերի համակրանքը՝ թեև սկզբունքային բոլոր հարցերում եղել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների աջակիցը, նրանց քաղաքականության պահապանը։

ՕԵԿ-ի կենսագրության մեջ շրջադարձային եղան 2018-ի իրադարձությունները։ Արթուր Բաղդասրայանը՝ շուրջ 18 տոկոս քվեով, նախագահական ընտրություններում զբաղեցել էր երրորդ տեղը ու նրա կարծիքը, դիրքորոշումը խիստ արժեքավոր էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սագսյանի հակադրության գործընթացում։ Բաղդասարյանը կարող էր դառնալ իրապես ապագայի լիդեր, շրջադարձային փոփոխությունների խորհրդանիշ, եթե միանար համաժողովրդական շարժմանը, ինչը փաստացի քաղաքական շրջափակման մեջ կդներ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին՝ նան զրկելով մանևրելու հնարավորությունից։ Սակայն Արթուր Բաղդասրայանն իր ղեկավարած կուսակցությամբ, գերադասեց կոալիցիայի գնալ Սերժ Սարգսյանի հետ՝ այսպիսով լեգիտիմացնելով Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն կրելով տասը զոհերի համար։

Արթուր Բաղադասրայանն ու ՕԵԿ-ը տարբեր պատճառներով փորձեցին հիմնավորել իրենց մասնակցությունն, այսպես կոչված՝ Մարտի 1-ի արյունոտ կոալիցիային, սակայն այդ փաստարկներն այլևս համոզիչ չէին հասարակության համար, որի աչքերում ՕԵԿ-ը շատ դեպքերում ավելի մերժելի ու օտար դարձավ, քան նույնիսկ՝ ՀՀԿ-ն։

Արթուր Բաղադսարյանը ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռացավ, երբ արդեն, ըստ էության, պահանջարկված չէր անգամ Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Բացարձակապես պատահական չէ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ՕԵԿ-ին թողեց բախտի քմահաճույքին ու անգամ բաժանված ընտրակաշառքը չօգնեց, որպեսզի Բաղդասարյանի թիմը հաղթահարի անցողիկության շեմը։

Թավշյա հեղափոխության օրերին ՕԵԿ-ը գրեթե ամեն օր հանդես էր գալիս հայտարարություններով՝ պատրանք ստեղծելով, թե մասնակից է համաժողովրդական շարժմանը, սակայն հեղափոխությունն իրականում ուղղված էր Մարտի 1-ի կոալիցիայի բոլոր չորս ուժերի դեմ ու ՕԵԿ-ի ֆիասկոն կանխատեսելի էր՝ ինչպես մյուս երեք կուսակցություններինը։

Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստսացավ շուրջ մեկ տոկոս քվե, ինչը հանրային իրական գնահատականն է այս կուսակցության գործունեությանը։

Արթուր Բաղադասայանն, ըստ էության, փախչում է խորտակվող նավից, որն այլևս փրկվելու որևէ շանս չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում