Չինաստանում երկու կանանց են բերման ենթարկել, քանի որ վերջինները ճեպընթացում զբաղեցրել են այլ ուղևորների կողմից գնված տեղերը և դևանք չեն ազատել, փոխանցում է South Chin Morning Post-ը:
Առաջին միջադպը Նանկին քաղաքի կայարանում է գրանցվել, երբ կինն անգամ գնացքի աշխատակիցների ու ոստիկանության միջամտությունից հետո հրաժարվել է ազատել տեղը՝ պնդելով, որ նստարանների համարները հստակ չեն նշված: Կնոջը 7 օրով ձերբակալել են:
Հասարակական կարգը խախտելու մեղադրանքով բերման ենթարկված երկրորդ անձը 22-ամյա աղջիկ է: Վերջինը հրաժարվել է եղել տեղը զիջել դրա համար վճարած ուղևորին՝ պնդելով, որ ինքն առաջինն է նստել: Արդյունքում նա 5 օրով ձերբակալել է՝ առնվազն կես տարով երկաթուղային ծառայություններից օգտվելու իրավունքից զրկվելով:
Նշված միջադեպերը Չինաստանի գնացքներում այլ ուղևորների տեղերը «զավթողների» ձերբակալման առաջին դեպքերն են, սակայն նախկինում նման իրավախախտման համար պատիժներ կիրառվել են:











































