Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնել է Թուրքմենստանի նախագահին

Դեկտեմբերի 13-ին Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ, նախագահական «Օղուզխան» պալատում ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (Gurbanguly Berdimuhamedow):

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը՝ նշելով, որ նորանշանակ դեսպանին հետաքրքիր աշխատանք է սպասվում պատմականորեն հարուստ անցյալ ունեցող Թուրքմենստանում: Թուրքմենստանի նախագահը ողջունեց երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ կատարվելիք առաջիկա աշխատանքները՝ կարևորելով Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացումը:

Նախագահ Բերդիմուհամեդովը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։

ՀՀ դեսպանը Թուրքմենստանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ողջույնները և հավաստիացրեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Ողջունելով երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ ՀՀ նորանշանակ դեսպանի ծրագրերը` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաջողություն մաղթեց առաքելության ընթացքում դրանց իրականացման գործում։

Հանդիպման ավարտին դեսպան Բադալյանը ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհեց Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի անվան մզկիթում։ Դեսպանը պատասխանեց նաև Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում