Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

Պետք է երկրում հասունանա մի վիճակ, երբ իշխող ուժը երբեք չունենա նման մեծամասնություն խորհրդարանում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Արդյունքները անակնկա՞լ էին, թե՞ ոչ։

– Անակնկալ չէին արդյունքները, սպասելի էր, միակ անակնկալն ինձ համար «Սասնա ծռեր» կուսակցության ստացած քիչ ձայներն էին։ Կարծում էի՝ հասարակությունն ականջալուր կլինի տղերքին, ովքեր հայրենասեր տղաներ են։ Իսկ ընդհանուր առմամբ ուժերի այսպիսի կոնֆիգուրացիա էի ակնկալում խորհրդարանում։

– Դաշնակցությունը և ՀՀԿ-ն նույնպես չհաղթահարեցին հինգ տոկոսը և չեն հայտնվի խորհրդարանում։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Դաշնակցությունը ցավոտ շրջանի մեջ է ընկել, այնտեղ ինքնամաքրման մեծ խնդիրներ կան։ Ավելին՝ իրենք վերջին վեց ամիսների ընթացքում իրենց սխալներից այդպես էլ դաս չքաղեցին, չհասկացան, որ հեղափոխությանը այսպես հակադրվելն իրենց օգտակար չէ։ Սա խոսում է այն մասին, որ կուսակցությունում առկա է կարծրացած վիճակ, ինչը խանգարում է նրանց իրատեսորեն գնահատել իրավիճակը, թե ինչ է կատարվել և ինչ է փոխվել։ Տեսնենք, առաջիկա հինգ տարին բոլորի համար թող դասը լավ սերտելու ժամանակաշրջան լինի, որպեսզի հասկանան, որ նոր ժամանակներ են եկել, և ուրիշ ձև է լինելու ամեն բան։ Ես հույս ունեմ, որ իշխանությունը կլինի այն, ինչ մենք երազում էինք, ես ուրիշ բան չեմ պատկերացնում հեղափոխության հետ կապված։ ՀՀԿ-ն սայթաքեց։ Ուղիղ մեկ տարի առաջ «Ելք» խմբակցությանը յոթ տոկոսանոց խմբակցություն էին համարում, այսօր փաստվեց, որ իրական քվեարկության ժամանակ իրենք անգամ այդ յոթ տոկոսը չեն կարողանում հավաքել։

– Ըստ էության՝ եթե նրանք դեմ չլինեին նոր ԸՕ-ի ընդունմանը, կհայտնվեին խորհրդարանում։

– Այո՛, և մենք տեսնում ենք, որ իրենք իրենց գցած փոցխի վրա ելան, այլապես նոր ԸՕ-ով 4%-ով կանցնեին։ Սա խոսում է այն մասին, որ երկրի նախկին իշխանությունները իսկապես հեռատեսության, քաղաքական մտածողության, գնահատումների մեծ պակաս են ունեցել, այսինքն՝ նրանց որևէ տեսակետ իրատեսական չի եղել, իրատեսական չէին նաև իրենց պատկերացումները իրենց տրվող ձայների վերաբերյալ։ Եվ ընդհանրապես հայ ժողովրդի և իրենց միջև մեծ անջրպետ է եղել, իրենք չեն պատկերացրել իրական վիճակը մինչև այս պահը, երբ 2010 ընտրատարածքներում հայտարարվեցին արդյունքները, և իրենք փաստի առաջ կանգնեցին։

 – Կարծում եք՝ արտահերթ գործընթացներ այս տարիներին չե՞ն լինի։

– Չեմ կարծում, բայց և չեմ կարծում, որ ՔՊ-ում հայտնված բոլոր պատգամավորները լինելու են հրեշտակի թևերով սրբեր, չեն լինի պատեհապաշտներ, չեն լինի պատահական մարդիկ, անպայման կլինեն՝ բնության օրենքն է։ Նոր խորհրդարանի առաջին գործողությունը պետք է լինի արագ ԸՕ-ն փոփոխելը, պետք է նախևառաջ հանել ռեյտինգային ընտրակարգը, բացի այդ, ես առաջարկում եմ, որ իսկապես մտածեն, թե ինչպես է հետ կանչվելու պատգամավորի մանդատը, բացի այդ, ինչու պետք է պատգամավորը ունենա անձեռնմխելիության իրավունք. սա ևս անհասկանալի է, քանի որ նա հասարակ քաղաքացի է, մեզնից մեկն է։ Հայաստանը նարկոմաֆիայի երկիր չէ, որ վտանգներ լինեն, այսինքն՝ հարցեր կան, որոնք, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում պետք է բարձրաձայնենք։ Իսկ թե ինչքան կյանք կունենա այս խորհրդարանը, թողնենք ժամանակին։ Ամեն դեպքում, հասկանանք՝ ինչքան երկիրը կայուն է, ազգաբնակչության հավաքական համակարգն աշխատում է, այնքան դա վստահություն է առաջացնում բիզնես ներդրումների համար։ Հուսանք՝ կլինի երկարաժամկետ խորհրդարան: Ժամանակը և դեպքերի հաջորդականությունը ցույց կտան։

– Հասարակության սպասելիքները շատ մեծ են։ Տեսակետ կա, որ իշխանության վարկանիշի անկում տեղի կունենա, եթե խնդիրներին լուծում չտրվի։ Համամի՞տ եք արդյոք։

– Անգամ խնդիրներին լուծում տալու դեպքում վարկանիշի անկում կլինի, քանի որ լուծումների հետ նաև սխալներ կլինեն։ Սա նորմալ է, վերջին հաշվով՝ պետք է երկրում հասունանա մի վիճակ, երբ իշխող քաղաքական ուժը երբեք չունենա նման մեծամասնություն խորհրդարանում։ Սա նաև մտահոգիչ է, ինչը խոսում է այն մասին, որ իսկապես քաղաքական դաշտը մեռած է։ Եվ հիմա ընթացքում կլինեն կորուստներ, կառաջանան նոր ուժեր, ավելի կամրապնդվեն, վստահություն կառաջացնեն, և հուսանք՝ հաջորդ ԱԺ-ն ավելի հանգիստ մթնոլորտում և քաղաքական բանավեճում կգործի։ Ամեն դեպքում, նորությունները, որ այս ընտրությունների ժամանակ ներմուծվեցին՝ երկխոսություն, հեռուստադեբատներ, արդեն մեր իրականության մեջ չեղած բաներ էին, և սա շատ լավ նշան է հետոյի համար։ Հուսանք, որ ամեն բան լավ է լինելու. չէ՞ որ այս հեղափոխությունն արվեց դրա համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում