Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Կին հայտնել է, որ երկրի կառավարությունը քննարկում է համաժողովրդական հանրաքվեի անցկացման հարցը պետական դրոշը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
«Տեխնիկապես այդ հարցը կարելի է լուծել խորհրդարանում քվեարկությամբ, սակայն, իմ կարծիքով, հարկավոր է անցկացնել հանրաքվե»,- ասել է նա:
Նոր Զելանդիայի պետական դրոշը պաշտոնապես հաստատվել է 1902-ին: Այն դուր չի գալիս շատ նորզելանդացիների, քանի որ շատ նման է ավստրալականին: Սակայն դրոշը փոխել ցանկացողները միասնական կարծիք չունեն, թե ինչպիսին պետք է լինի նոր դրոշը:











































