Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
Նրա խոսքով՝ ինչպես Սիրիայի կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը համաձայն են մասնակցել բանակցություններին մինչև 2014թ. հունվարի 31-ը, ինչպեսև նախատեսվել էր:
Հունվարի 28-ին բանակցությունները դադարեցվել էին այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունն իր դժգոհությունն էր հայտնել ԱՄՆ-ի՝ սիրիական ընդդիմությանը աջակցելու որոշման կապակցությամբ:
«Ոչ մեկը չի գնում և չի փախչում բանակցություններից: Դեռևս առաջընթացի չենք հասել, սակայն շարժվում ենք համաձայնագրի ուղղությամբ, և դա ամենակարևորն է»,- ասել է Բրահիմին:







































