Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները սկսել են աստիճանաբար արհեստական կոմայից դուրս բերել «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին, հայտնում է L’Equipe-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ Շումախերը լավ է արձագանքում կոմայից դուրսբերման գործընթացին, որը սկսվել է այս շաբաթ:
Վերջին պաշտոնական հայտարարությունը գերմանացու վիճակի մասին արվել էր հունվարի կեսերին: Այն ժամանակ նշվում էր, որ նրա վիճակը կայուն է, սակայն նախկինի պես ծայրահեղ է:
Հունվարի 26-ին Շումախերին արհեստական կոմայից դուրսբերման նմանատիպ հայտարարություն էր արել ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը, սակայն այն ժամանակ ավտոարշավորդի ընտանիքը հերքել էր տեղեկությունը:







































