ԱՄՆ-ը կաջակցի ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ բողոք արտահայտելու ցանկությանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսին ուղղված ուղերձում:
«Ուկրաինայում մենք աջակցում ենք այն սկզբունքին, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն ազատ և խաղաղ արտահայտելու իրենց կարծիքը և մասնակցելու իրենց երկրի ապագայի կառուցմանը»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը մինչև հիմա չէր անդրադարձել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի իշխանություններին սպառնացել էր պատժամիջոցներով և կոչ էր արել Կիևի կենտրոնից դուրս բերել իրավապահ մարմիններին և չսահմանել արտակարգ դրություն:






































