Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյուսելում կայացած Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հերքել է Ուկրաինային 15 միլիարդ դոլար վարկի տրամադրման շրջանակում միջոցների հետագա հատկացումների հնարավոր դադարեցման մասին շշուկները: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ՝ Պուտինը նշել է, որ տրամադրված վարկն ու գազի գնի նվազեցումը կապ չունեն Ուկրաինայի կառավարության կազմի հետ:
«Մենք իսկապես դեռևս չգիտենք, թե ով կգլխավորի այն, և ինչպես կկառուցվի այդ տնտեսական քաղաքականությունը: Սակայն մենք մտադիր ենք կատարել մեր պարտավորությունները»,- ասել է Պուտինը:
Ուկրաինայում շարունակվող սուր քաղաքական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի կողմից ֆինանսական օգնության հնարավոր սառեցման մասին շշուկները վերջին օրերին բազմիցս արծարծվել են տարբեր ԶԼՄ-ներում:









































