ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր զեկույցում Անվտանգության խորհրդին հայտարարել է Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացն ուշացնելու մասին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ չնայած քիմիական զենքի չեզոքացման համար տրամադրված զգալի միջոցներին` գործողությունը հետ կմնա գրաֆիկից:
Նախապես ծրագրվել էր թունավոր նյութերը Սիրիայից դուրս բերել մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ը, սակայն ծրագիրը չիրագործվեց երկրում անկայուն վիճակի պատճառով:









































