Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ելույթ ունենալով Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների առջև, խրախույս է կարդացել.
«Դուք պետք է պատրաստ լինեք յուրաքանչյուր րոպե մարտի նետվելու, որպեսզի «ազատագրեք օկուպացված» տարածքները։ Մի՛ մոռացեք, որ հայրենիքը ձեզանից սպասում է քաջություն և հաստատակամություն»։
Նշվում է, որ այդ շրջանավարտները կշարունակեն իրենց ծառայությունը բանակում, ռազմածովային և ռազմաօդային ուժերում։