«Բարսելոնա»-ի փոխնախագահ Կառլես Վիլարուբին հրաժարվել է մեկնաբանել այն ասեկոսեները, որ «Նեյմարի գործ»-ն ու կատալոնական ակումբի ղեկավար կազմում կատարված փոփոխությունները հրահրվել են Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից:
«Ես կարծում եմ, որ «Բարսելոնա»-ի փոխնախագահը չպետք է պատասխանի նման հարցերի: Միայն դատական խիստ իրավիճակում: Այստեղ վերջակետ: Մի օր մենք ամեն ինչ կիմանանք»,- ասել է Վիլարուբին:
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ դատարանը սկսեց վարույթը Նեյմարի` «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության գործով, Սանդրո Ռոսելը հեռացավ ակումբի նախագահի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան փոխարինած Խոսեպ Բարտոմեուն ավելի վաղ հայտարարել էր, որ քանի դեռ «Ռեալ»-ին չի հաջողվում խաղադաշտում հաղթել «Բարսելոնա»-ին, մադրիդյան ակումբը դա փորձում է անել գրասենյակներում:









































