Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Աստանայում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ, որն այժմ վերանվանվել է Իսլամական համագործակցության կազմակերպության) 38-րդ նստաշրջանի բացման ժամանակ ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ.
«ԻԿԿ անդամ երկրներին անհանգստացնում են Թուրքիայի և Կիպրոսի փոխհարաբերությունները և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացումը»»։
Հիշեցնենք, որ 1943 թվականին Կահիրեում ծնված թուրք Էքմելեդդին Իհսանօղլուն ԻԿԿ գլխավոր քարտուղար է դարձել 2005 թվականի հունվարի 1-ին։