«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2016թ., հաղորդում է Mundo Deportivo-ն:
Արգենտինացի մասնագետի` կատալոնական ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015թ. հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ Մարտինոն թիմը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ` գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Տիտո Վիլանովային:
Ըստ պարբերականի տեղեկությունների` մինչև 2016թ. գործող նոր պայմանագիր կառաջարկվի նաև ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետային:









































