Նորվեգացի լողի սիրահարը ջրի տակ լողալու հեշտ միջոց է հայտնաբերել: Սիմոն Սիվերթսենը ստեղծել է երկթևանի Sabving սարքը, որն ամրացվում է նավակին և մարդուն թույլ է տալիս ձկան նման լողալ ջրի տակ: 20-ամյա երիտասարդի մոտ այս գաղափարը ծնվել է Միջերկրական ծովում լողալիս:
Սարքավորումը նավակին ամրանում է զբոսանավերի Dyneema պարանով, իսկ կառավարումն իրականանում է թևերի միջոցով, որոնք կարելի է առանձին-առանձին շարժել: Սեփականատերերը կարող են դրա միջոցով տարբեր հնարքներ կատարել: Այդ սարքավորումն օգտագործող մարդը կարող է լողալ 4-8 կմ/ժ արագությամբ:
Մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց, այսպես ասած, «ձուկ զգալ», պետք է կարողանան պահել շնչառությունը:
Իհարկե, լողորդը ցանկացած պահի կարող է ջրի մակերես բարձրանալ` օդ շնչելու համար:
Սարքավորման բազային մոդելն արժե 490 դոլար, իսկ հիմնականը` 895 դոլար, գրում է Federal Post-ը:











































