«Ինձ համար ամբողջովին սպասելի էր նման ելքը»,- խորհրդարանական ընտրություններին նվիրված քննարկմանը նշեց «Մենք» դաշինքի անդամ Թեհմինե Վարդանյանը՝ կապված խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հավաքած ձայների քանակի հետ:
Նրա խոսքով՝ իր համար տարօրինակ էին Դաշնակցության, ինչպես նաև ՀՀԿ-ի հավաքած ձայները. «Իհարկե, սպասելի էր, որ դեռևս կլինեն մարդիկ, ովքեր կքվեարկեին այդ կուսակցության օգտին, քանի որ նրանք ռեյտինգային կարգը պահելով՝ հիմքը դրել էին ոչ թե կուսակցության վրա, այլ անհատների»:
Թեհմինե Վարդանյանը շնորհավորեց բոլոր այն ուժերին, որոնք անցան խորհրդարան:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































