![](https://www.1in.am/assets/uploads/2018/12/00-208.jpg)
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել»,- ասաց Նավիկյանը։