Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Նիկոլ Փաշինյանն անձամբ է պատասխանատու, կամ՝ երբ «մաուզերիստները» թքած ունեն օրենքի վրա

Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:

Ինչպես տեսնում ենք՝ ընտրություններին մասնակցության մակարդակն անցած տարվա համեմատ պակասել է մոտ 10 տոկոսով։ Իհարկե, սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս ընտրություններում չեն գործում վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը։ Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխությունը փաստորեն առանձնապես չի մեծացրել մեր քաղաքացիների հավատը վաղվա օրվա, հեռանկարի, քաղաքական ու ընտրական ինստիտուտների հանդեպ։

Սակայն այս ընտրությունների ընթացքն ուղեկցվում է արտառոց փաստերով, որոնք տեղ չունեին անգամ քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին։ Որոշ ուժեր զբաղված են բացահայտ հակաքարոզչությամբ՝ թքած ունենալով օրենքի վրա, հրապարակային ուղերձ հասցեագրելով, որ հեղափոխությունն իրենք նույնացնում են «բեսպրեդելի» հետ։

Նախկին դիվանագետ, քաղաքագետ Արա Պապյանը, որը «Սասնա ծռերի» քարոզարշավի ակտիվ մասնակիցն է, ակնհայտ հակաքարոզչություն է իրականացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, 1in.am կայքի և «ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով մի քանի տարի առաջ պատրաստված տեսանյութ, որը ծնվել է Բաղրամյան 26-ի, ավելի ստույգ՝ Հոկտեմբերի 27-ի գործով անցնող նախկին մեղադրյալ, Նաիրի Հունանյանի ընկեր Ալիկ Հարությունյանի պատվերով։

Հիմա տեսեք ստեղծված իրավիճակի անհեթեթությունը։

«Սասնա ծռեր» կուսակցությունը՝ կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, թիրախավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը բոլոր հարցումներով հավակնում է դեմոկրատական այլընտրանքի դերին։ Ընդ որում, «Սասնա ծռեր» կուսակցությունը, որն իրեն հայտարարում է, այսպես կոչված, Մարտի 1-ի կոալիցիայի հակառակորդ, իրականում օգտվում է հենց այդ կոալիցիայի քարոզչական «կտերից»

Ի՞նչ է իրենից ներկայացնում Մարտի 1-ի կոալիցիան։ Եթե չմանրանանք դրա ֆորմալ մասնակիցների հարցում, ապա դա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արյունոտ դաշինքն է, որը ոչ միայն նման շինծու քարոզչություն է իրականացրել Արման Բաբաջանյանի դեմ, այլ նաև նրան ենթարկել է քրեական հետապնդման՝ շինծու հիմքերով։

Հիմա նույն այս նյութերից օգտվում է «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ հենց ընտրությունների օրը կոպտորեն խախտելով օրենսդրությունը, թքած ունենալով բոլոր ընթացակարգերի վրա։

Ու այս համատեքստում լրիվ անհասկանալի է ոստիկանության լռությունը, անտարբերությունը, որը հետևում է, թե ինչպես է ընտրական գործընթացի մասնակիցներից մեկը կոպտորեն խախտում ԸՕ-ն։

Առհասարակ ստեղծված վիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի յոթ ամիսների քաղաքականությունն անարդյունավետ էր, ինչը, մի կողմից հանգեցրեց հին համակարգի սեգմենտների, առաջին հերթին՝ ՀՀԿ-ի ռևանշիստական տրամադրությունների ռեստավրացիային, իսկ մյուս կողմից՝ մարդկանց գնդակահարած ու, ըստ էության, ահաբեկչություն իրականացրած «ծռերի» լեգիտիմացմանը։ Ռեստավրացիայի կողմնակիցներն ու «մաուզերիստները» հավասարապես մարտահրավեր են թավշյա հեղափոխությանը, նրա օրակարգին, համատեքստին, ու եթե ՀՀԿ-ն կամ «Սասնա ծռերը» մտածում են խորհրդարանում հայտնվելու մասին, ապա նշանակում է՝ հեղափոխությունը դեռ անշրջելի չէ։

Սակայն եթե նույնիսկ Արա Պապյանը կամ այլ «ծուռ» տասնյակ ստահոդ նյութեր տեղադրեն Արման Բաբաջանյանի դեմ, դրանց պատճառով Բաբաջանյանը հանցագործ չի դառնա, առավել ևս՝ «Սասնա ծռերի» ճակատից չի մաքրվի անմեղ մարդկանց արյան խարանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում