Այսօր Ազգային ժողովի ընտրությունների օրն է։ «Առաջին լրատվական»-ը, լինելով Լոռու մարզի ընտրատեղամասերից մեկում, զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Քրիստ Մարուքյանի հետ։
Ի՞նչ տրամադրությամբ և ի՞նչ ակնկալիքներով եք եկել «Առաջին լրատվական»-ի հարցին Քրիստ Մարուքյանը պատասխանեց․ «Իհարկե, նոր Հայաստանի ակնկալիքներով և դրական տրամադրություններով։ Հույս ունեմ, որ նախկին արատավոր երևույթներն այս անգամ տեղ չունեն և մենք կունենանք լրիվ այլ որակի ընտրություններ։
Քրիստ Մարուքյանը նաև հավելեց․ «Մենք ստացանք այդ ահազանգը, որ 22/26 ընտրատեղամասում չորրորդ քվեաթերթիկը չկար ընդհանրապես, բայց հետո շատ արագ վերականգնվել է և հիմա ընթացքը գնում է»։
Նա նաև ասաց, որ նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն ձայները ստացել է ուղիղ առևտրական հարաբերությունների միջոցով, այս անգամ դա բացառվում է։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































