ԿԸՀ աշխատակազմի ՏՏ և ՏՎ վարչության պետ Ելենա Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Այս տարվա Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ավտոմատացումն իրականացվել է այս համակարգի միջոցով։ Այս համակարգի միջոցով ձևավորվել և համակարգ են մուտքագրվել 2010 տեղամասերի վերաբերյալ ինֆորմացիա, այսինքն՝ այդ տեղամասերի գտնվելու վայրերի, ընտրողների թվի։ Այս համակարգը հնարավորություն է տվել ԿԸՀ կայքից տեսնել յուրաքանչյուր տեղամասի գտնվելու վայրը քարտեզի վրա, ինչպես նաև քաղաքացիները ԿԸՀ կայքում հավաքելով իրենց անուն, ազգանունը, կարողացել են իմանալ, թե որ ընտրատեղամասում իրենք պետք է քվեարկեն և որտեղ է գտնվում»։
«Այս համակարգի միջոցով կազմավորվել են 2010 տեղամասերի հանձնաժողովների կազմերը՝ ավելի քան 20 հազար քաղաքացիներ ընդգրկված են այդ կազմերում։ Համակարգի միջոցով ՏԸՀ-ները ստացել են տեղամասերում նախագահ և տեղակալ նշանակելու որոշումները, որոնք սահմանված կարգով հրապարակվել է և՛ ԿԸՀ կայքում, և՛ ՏԸՀ-ներում»,- հավելեց Ելենա Այվազյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































