Հայտնի ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն դատական հայց է ներկայացրել Gawker Media ընկերության դեմ հեղինակային իրավունքների խախտմանն աջակցելու վերաբերյալ: Խոսքն իր նոր՝ «Ատելի ութնյակը» (The Hateful Eight ) ֆիլմի սցենարը համացանցում հրապարակելու մասին է:
Տարանտինոն անձամբ խոստովանել է, որ կատարվածն իրեն շատ է վշտացրել: Նա ընկերությունից պահանջում է 1 մլն դոլարի փոխհատուցում: Այս մասին հայտնում է RBK-ն:
Նա ծրագրել էր նկարահանումների անցնել մեկ տարի անց: Այժմ ռեժիսորը հրաժարվում է ֆիլմի վրա աշխատելուց և զբաղվում է նոր նախագծով:
Հարկ է նշել, որ Gawker-ը հրաժարվել է հեռացնել սցենարի հղումը Տարանտինոյի ներկայացուցիչների պահանջը ստանալուց հետո:
Դատական հայցը վերաբերում է նաև AnonFiles.com կայքին, որտեղ էլ տեղադրվել էր 146 էջանոց սցենարը: Ռեժիսորը կայքից ևս պահանջում է 1 մլն դոլարի փոխհատուցում:












































