Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Այս ընտրություններից հետո Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ մնալու է կարմիր գծերի շրջանակներում

Իր կառավարման յոթ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Դեկտեմբերի 9-ից հետո, երբ Հայաստանի նոր իշխանությունը վերջնականապես կձևավորվի և լեգիտիմության մեծ պաշար կստանա, հնարավո՞ր է ձեռնամուխ լինել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ։ Որքանո՞վ դրան պատրաստ կարող է լինել Թուրքիայի ներկայիս իշխանությունը։

https://www.lragir.am/wp-content/uploads/2017/12/arm151253684844.jpg

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված անկախ Հայաստանը ունի շատ կարևոր կարմիր գծեր, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ եղել են ակտուալ՝ սկսած 90-ականների սկզբից մինչև մեր օրերը. այդ կարմիր գծերից երեքն ամենաակնհայտն են՝ դրանցից մեկն այն է, որ Հայաստանը որևէ իշխանության դեպքում չի հրաժարվելու հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից, երկրորդ՝ Հայաստանը երբեք թույլ չի տալու, որպեսզի Թուրքիան ներխուժի արցախյան կոնֆլիկտի մեջ և փորձի արցախյան կոնֆլիկտը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ և դիտարկել որպես նախապայման։ Երկրորդ կարմիր գիծը այն է, որ Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ կողմ է հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների տարբեր երկրների հետ։ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ այս ընտրություններից հետո Թուրքիայում քաղաքական մտածելակերպը շատ լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու և անկախ նրանից, թե Հայաստանում ինչ իշխանություն կձևավորվի, շարունակելու ենք նույն քաղաքականությունը։ Իսկ թուրքական իշխանությունը, ըստ նրա, արդեն ձևավորված է և նրանց մտածելակերպում, ցավոք սրտի, կառուցողական տարրերը այս պահին ևս բացակայում են կամ նվազագույնի են հասցված։

«Այս պահին ևս թուրքական իշխանությունները շարունակում են պնդել իրենց հայտնի նախապայմանները և հարցը կապել արցախյան խնդրի հետ։ Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո Հայաստանի դիրքորոշումը մեծ մասամբ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ մնալու է այս կարմիր գծերի շրջանակներում, քանի որ չեմ պատկերացնում Հայաստանում երբևէ մի իշխանություն, որ պատրաստ կլինի զիջել Հայոց ցեղասպանության հարցում, պատրաստ կլինի Ղարաբաղի հարցում, տեղի տալ թուրքական պահանջներին։ Այնպես որ, ամեն ինչ կմնա այս տիրույթում։ Եթե դիտարկում ենք Թուրքիայի պահվածքը, կարծում եմ՝ շատ մեծ լավատեսության տեղ չունենք։ Ինչ վերաբերում է գերտերությունների ցանկություններին, ապա, կարծում եմ, որ մերձավորարևելյան գերլարված տարածաշրջանում մեկ լարվածության թուլացումը, դիցուք հայ-թուրքական հարաբերություններում, իհարկե, ձեռնտու է և աշխարհաքաղաքական, և տարածաշրջանային խաղացողներին, քանի որ այս տարածաշրջանը բավական լի է տարբեր լարվածություններով և լարվածության պակաս չկա։ Եվ վերջին դիտարկումը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերություններում իրական տեղաշարժ կարելի է ակնկալել ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո»,-ասաց թուրքագետը՝ հավելելով։ որ ի վերջո, Թուրքիան հաստատակամ է մնում իր դիրքորոշմանը, որ անկախ ամբողջ աշխարհի ճնշումից, նա շարունակում է իր դիրքորոշումը, որ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի միայն ղարաբաղյան խնդրի լուծումից հետո։ Նրա կարծիքով՝ կարող է Հայաստանում ընտրություններից հետո նոր իշխանությունը քայլեր անի, հայտարարություններ անի, որ պատրաստ է հարաբերություններ հաստատելու, բայց ես լավատեսության հիմքեր չեմ տեսնում և չեմ կարծում, որ մենք կկարողանանք մոտ ապագայում տեսնել լուրջ արդյունքներ։

Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունները միանշանակ միջազգային քաղաքականության օրակարգի մաս են կազմում և հատկապես այն պետությունների, որոնք այս տարածաշրջանում ունեն հետաքրքրություններ, միանշանակ, հայ-թուրքական հարաբերությունների հարցը հետաքրքրելու է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և, իհարկե, եվրոպական տերություններին, մասնավորապես Ֆրանսիային և Գերմանիային, որոնք և Հայաստանի, և Թուրքիայի հետ ունեն տարբերվող հարաբերություններ և բնականաբար, հարցը նրանց հետաքրքրելու է։

«Տարածաշրջանային խաղացողներից, ես կարծում եմ, Իրանը նույնպես որոշակի հետաքրքրություն և գոնե ակտիվ մոտեցումներ պետք է ունենա այս հարցի շուրջը, քանի որ այս հարցը տարածաշրջանի ամենակարծրացած հարցերից մեկն է, որը երկու տասնամյակից ավելի որևէ կերպ չի հանգուցալուծվում։ Այն շարունակում է մնալ աշխարհի համար ամենախրթին պրոբլեմներից մեկը։ Այս առումով բնական է, որ հետաքրքրություն կլինի տարբեր գերտերությունների, տարբեր խաղացողների կողմից։ Ես, իհարկե, մնում եմ իմ կարծիքին, որ այդ բոլոր հետաքրքրությունները, ջանքերը և այլն, առ ոչինչ են, երբ բախվում են Էրդողանի հաստատակամությանը՝ չհաստատել հարաբերություններ և շարունակել այդ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական հարաբերություններով»,-հավելեց թուրքագետը։

https://www.tert.am/news_images/859/2574358_1/hayk_gabrielyan_3_1_copy.thumb.png

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վերջին ամիսների իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, սակայն խնդիրն այստեղ ոչ թե Հայաստանի նոր իշխանությունների մեջ է, այլ Թուրքիայի իշխանությունների, որոնք պատրաստ չեն լինելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դրա համար նրանք պետք է վճարեն որոշակի գին Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում, դրա համար Թուրքիայի իշխանությունների համար ձեռնտու չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայի համար Ադրբեջանին շանտաժի ենթարկելու լուրջ գործիք է»,-նկատեց թուրքագետը՝ հավելելով, որ չի բացառում՝ Թուրքիայի իշխանությունները մի օր համաձայնվեն գործընթաց սկսել, սակայն անգամ այդ դեպքում պետք է շատ զգույշ լինել, քանի որ Թուրքիան պարզապես դա կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձը, որպեսզի վերստին փորձի Ադրբեջանից զիջումներ ստանա, ինչպես տեսանք տասը տարի առաջ ցյուրիխյան արձանագրությունների պարագայում, որոնք սկզբում որոշակի խնդիրներ առաջացրին Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, սակայն մյուս կողմից էլ ստիպեցին վերաիմաստավորել նրանց հարաբերությունները և Թուրքիան խոշոր զիջումներ ստացավ Ադրբեջանից, հիմնականում TANAP գազատարի կառուցման, Սթար նավթավերամշակման գործարանի շնորհիվ և այլն, այսինքն՝ մենք գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ամիևը տարիներ շարունակ վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը և այդ համատեքստում, կարծում եմ, պատրաստ է Թուրքիային «կերակրել» ամեն ինչով, միայն թե Թուրքիան հանկարծ չտապալի իր քաղաքականությունը՝ բացելով Հայաստանի հետ սահմանը։ Եվ այս առումով լուրջ խնդիր ունենք»,-ասաց թուրքագետը։

Հարցին՝ որքանո՞վ Հայաստանի կողմից նման նախաձեռնողականության դեպքում կարող են գերտերությունները հետաքրքրվեն՝ որպես տարածաշրջանային մեծ նախագիծ, Հայկ Գաբրիելյանը նշեց.«Կարծում եմ՝ ամենաշատը ԱՄՆ-ին կարող է հետաքրքրել, Ռուսաստանին չեմ կարծում, որ ձեռնտու է Թուրքիայի ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում, այդ թվում՝ նաև Հայաստանում, իսկ ԱՄՆ-ին դա կարող է շահավետ լինել՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը դա նաև Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է»։

Թուրքագետի դիտարկմամբ՝ քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը բավական մշուշուտ է դառնում. Թուրքիան կշեռքի մի նժարի վրա դնում է Հայաստանը, տեսնում է, թե ինչ կարող է ստանալ, եթե բացի սահմանը, կշեռքի մյուս նժարին էլ դնում է Ադրբեջանը, տեսնի, թե ինչ կկորցնի, եթե բացի սահմանը, և տեսնում է, որ անհամեմատ մեծ օգուտներ ունի Ադրբեջանից, քան կարող է ունենալ Հայաստանից, և նախևառաջ այդ պատճառով է, որ Թուրքիան նախընտրում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում