Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Պատերազմի դեպքում մեկից մեկ հաղթելու ենք․ հրամանատար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Պարոն Կարապետյան, հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի օրը: Օրվան  ընդառաջ բավականին լարված է հայ-ադրբեջանական սահմանը: Ի՞նչ եք կարծում՝ նրանց կողմից դիվերսիոն գործողություններն ի՞նչ նպատակ են հետապնդում: Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

– Ինձ այդ ամենը չի հետաքրքրում՝ կրակոցներ և այլն, ես որ խոսում եմ, ավելի գլոբալ եմ մտածում և արտահայտվում: Պատերազմը մեզանից չի կախված: Ուզենք, թե չուզենք՝ եթե պատերազմ լինի՝ պետք է կռվենք: Խնդիրը նրա մեջ է՝ կռվելո՞ւ ենք, թե ոչ: Ես այդպես եմ մտածում: Մարդը, որ գնում է բանակ, պետք է կռվի, որովհետև կյանքը պայքար է, նույնիսկ՝ առօրյա կյանքում, հնարավոր է նաև Ձեր խմբագրությունում պայքար ընթանա ինչ-որ հարցի շուրջ:

Կապ չունի ամսի 28, ամսի 1 կամ չգիտեմ որ օր: Լարվածություն չպետք է ստեղծել, մտածենք՝ այսօր, վաղը, մյուս օրը կրակեցին, պատրա՞ստ ենք: Իսկ մենք, ըստ իս, միշտ պետք է պատրաստ լինենք կռվի:

Ձեր գնահատմամբ՝ ինչքանո՞վ ենք մենք, Հայոց բանակը պատրաստ կռվի: Ինչպե՞ս կգնահատեք բանակի պատրաստվածությունը:

– Ես բանակով երկար ժամանակ չեմ զբաղվել, այնպիսի վիճակ է, որ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չունեմ, ես կոնկրետ չգիտեմ՝ հիմա բանակում ինչ կա: Բայց այն, որ մեր հասարակությունը (ոչ միայն իշխանությունները, այլև ամբողջ հասարակությունը) ընկած է փողի հետևից՝ դա լավ բանի բերել չի կարող:

Ասածս այն է, որ մենք պետք է արագ հասնենք բարձունքների, իսկ դրան մենք չենք կարող հասնել, եթե մեր գաղափարախոսությունը գումարն է, փողը:

Չունենք ազգային գաղափարախոսություն՝ հիմնված քրիստոնեության վրա, այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք ունենա, մենք միշտ զգոն կլինենք, կիմանանք՝ որտեղից է վտանգ գալիս, ներսի և դրսի թշնամիներն ովքեր են: Իսկ այսպես՝ ամեն մարդ իր հարցերն է ուզում լուծել, կապ չունի թե նա ով է: Եթե ամբողջովին ազգով այդ հարցերը չլուծենք՝ չի ստացվի: Եթե մենք գլոբալ խնդիրներ չենք լուծելու, ազգովի չենք իմանալու՝ թե ինչ ենք ուզում, մենք չենք հաղթի: Ազգը պետք է միավորված լինի:

Իսկ այդ միավորման համար ի՞նչ պետք է արվի, Դուք էլ եք նշում, որ մարդկանց փողից բացի ոչինչ չի հետաքրքրում, քաղաքական ուժերից էլ կարծես մեծ հիասթափություն կա:

– Մենք պետք է վերադառնանք դեպի Աստված, ապրենք ծխական համայնքներում, ոնց որ առաջներում մեր պապերն ապրել են և, իմիջիայլոց, դիմակայել են ամեն ինչին: Ժողովուրդն իմացել է, որ մենակ չի լինելու՝ հիմնվածէ եղել հավատքի վրա, միմյանց օգնելու վրա, իսկ հիմա բոլորն առանձին-առանձին են: Օրինակ՝ Երևանում այդքան մարդ կա, բայց երբ մեկի տանը դժբախտություն է լինում, ոչ ոք չի գնում օգնելու:

Բզկտում են, կիսում են աղանդներով, տարբեր բաներով, սուտ գաղափարներով, կազմակերպություններով շեղում են, իսկ մենք պետք է ունենանք մեկ խնդիր: Ես չեմ ասում, որ բոլորը նույն կերպ պետք է մտածեն: Մեկը դուրս է գալիս-ասում՝ ես չեմ ուզում բոլորի նման մտածել և այլն, դրա մասին չէ խոսքը: Խոսքն այն մասին է, որ մարդիկ իրար հարգեն և սիրեն: Այդ ժամանակ վատ բան մտածող մարդիկ չեն լինելու, դրսից վատ կազմակերպություն չի ներմուծվելու՝ այնքան որ ինչ-որ մեկը գումար աշխատի:

Կարծում եք՝ պատերազմի դեպքո՞ւմ էլ մարդիկ չեն միավորվի: Սովորաբար նման ծանր պահերին ժողովուրդը միասնական է լինում:

Նեղ պահին բոլորս էլ միախմբվելու ենք՝ դրա մասին խոսք չկա, մեր զինվորի մեջ այնքան պոտենցիալ կա, որ ինքն էլ չի պատկերացնում, մենք էլ չենք պատկերացնում: Այսինքն՝ հաղթանակը մեկից մեկ լինելու է: Չգիտեմ՝ կոնկրետ ինչ է կատարվում բանակում, չգիտեմ՝ քանի ամիս կտևի կամ քանի տարի ու քանի զոհ կտանք, կարող է հազար զոհ տանք ,կարող է՝ 30․000, չգիտեմ նույնիսկ՝ ինչ տիպի նոր զենքեր ունենք, կոնկրետ ասել չեմ կարող, բայց որ կհաղթենք՝ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:

Պարոն Կարապետյան, Բանակի օրվա կապակցությամբ ի՞նչ մաղթանք կամ ցանկություն կհղեք: Ի՞նչ պետք է անել՝ այն կատարյալ դարձնելու համար:

– Ես ուզում եմ, որ մենք հանկարծ վատ օրենքներ չընդունենք, որ բանակում ժողովրդավարություն չմտցնեն: Բանակում ժողովրդավարությունը բանակի կործանումն է՝ դա մեկ, երկրորդն էլ՝ տենդենց կա հիմա քննադատությունների: Ժողովուրդը սիրում է բանակ քննադատել, բայց չեմ ուզի, որ այդ ամենի հետ մեկտեղ սպային զրո սարքեն, բանակը կործանվի: Հասկանալի է, որ սպան պետք է սիրի և հարգի զինվորին, ինչպես իր երեխուն, բայց ամեն դեպքում սպային փալաս սարքել պետք չէ: Եթե հասավ դրան, հաշվեք՝ մենք պարտվելու ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում