Հաագայի միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Պերուի տարածքային հայցը Չիլիի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Lanacion-ը:
Դատավորը որոշում է ընդունել պետությունների ծովային սահմանների փոփոխության մասին, համաձայն որի` նախկինում Չիլիի տիրապետության տակ գտնվող ջրային տարածքների մի մասն այժմ կպատկանի Պերուին:
Պերուի իշխանությունները հայցը ներկայացրել են դեռևս 2008-ին, որտեղ խնդրել են Չիլիի հետ ծովային սահման սահմանել` ըստ ափից հեռավորության:












































