Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացնում է Կարիքների գնահատման հաշվետվությունը և տարեկան աշխատանքային ծրագիրը

2011 թ. հունիսի 28-ին ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի Քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության Խորհրդատվական խմբի Խորհրդի վեցերորդ նիստը: ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման հաշվետվությունը և 2011թ. հունիսից 2012թ. մայիս ամիսների համար նախատեսված աշխատանքային ծրագիրը, որոնք հաստատվել են Խորհրդի կողմից:

Բացելով Խորհրդի նիստը՝ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի Քարտուղար Արթուր Բաղդասարյանը կառավարության անունից գոհունակության խոսք է հայտնել ԵՄ Խոհրդատվական խմբի գործունեության մասին և շեշտել այն կարևոր աշխատանքները, որոնք Խումբն իրականացրել է տնտեսության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում ընթացող բարեփոխումների գործընթացում:

ԵՄ պատվիրակության ղեկավար պրն Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացով Եվրամիությունն ու Հայաստանը մտել են հարաբերությունների նոր փուլ: «ԵՄ Խորհրդատվական խումբը կշարունակի տրամադրել քաղաքականության հարցերով խորհրդատվություն, որը կնպաստի այս սերտ հարաբերությունների հետագա զարգացմանը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԱՀ շուրջ բանակցային գործընթացին առնչվող բարեփոխումների և ազգային առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ», – ավելացրել է նա:

Խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ ներկայացվել է ընթացիկ ու ցանկալի իրավիճակի միջև բացերի վերլուծությունը և առաջարկվել են հետագա գործողությունների հիմնավորումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ոլորտի գերխնդիների ուղղությամբ ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից տրամադրվող օժանդակության կարևորության մասին:

Խորհուրդը ողջունել է Ազատ տեղաշարժի գործընկերություն ձևավորելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այլ խնդիրների շարքում կարևորվել են ԵՄ քաղաքական ընտանիքներում ՀՀ քաղաքական կուսակցությունների ինտեգրման գործընթացի հեշտացման, դիվանագիտական ակադեմիայի կայունության ապահովման և տեղական փորձագետների համալրման աշխատանքները:

Նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա էին նաև ԵՄ անդամ պետությունների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԶԾ ներկայացուցիչներ: ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացնում էին թիմի ղեկավար պրն Անտտի Հարթիքայնենը և ԵՄ խորհրդատուները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում