Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր հովանավորչական պայմանագիր է ստորագրել մարզական հանդերձանք արտադրող Puma ընկերության հետ, որի հետ համագործակցության շրջանակներում 5 տարվա ընթացքում վաստակելու է 150 մլն ֆունտ:
Նշենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ակումբի տեխնիկական հովանավորը հանդիսանում էր Nike ընկերությունը: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո այդ պարտականությունները կստանձնի Puma-ն:
Ահա և համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ «զինագործներ»-ի տնային նոր մարզաշապիկը` նախատեսված 2014/15թթ. մրցաշրջանի համար:










































