Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այս մասին է հաղորդում Agence France-Presse-ը:
Այդ հայտարարությունն Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցի առաջին օրը: Վերջին 22 տարիներին սա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:
«Նման իրադարձություններ հիշելը միշտ էլ ցավոտ է, սակայն անհրաժեշտ է»,- ասել է Օլանդը՝ խոսելով ցեղասպանության մասին: Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը:
Ֆրանսիայի նախագահը մասնակցել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին ծաղիկներ դնելու արարողությանը:








































