Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը երկրպագուներին ցնցել է իր անգրագիտությամբ:
Այսօր Facebook և Instagram սոցիալական ցանցերում փոփ-աստղը հրապարակել է մի լուսանկար, որով ցուցադրել է իր անթերի կերպարը: Իսկ ահա լուսանկարի տակ արված գրառումը ծիծաղի առարկա է դարձել. ռուսերեն գրված մեկ նախադասության մեջ Լորակն ուղղագրական երեք սխալ է արել:
Նշենք, որ մեկնաբանությունները կարդալուց հետո երգչուհին ուղղել է իր սխալները և հեռացրել է իր անգրագիտության մասին երկրպագուների վիրավորական մեկնաբանությունները:









































