Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն կարող է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Միլան»-ը: Տեղեկացվում է, որ «ռոսոներիներ»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել ակումբի նախկին ու մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, որպեսզի քննարկի Կոենտրաուի տեղափոխության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ամառային նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Միլան»-ն «Արքայական ակումբ»-ի հետ համաձայնության էր եկել բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխության առիթով:







































