«Կան մարդիկ, կան քաղաքական ուժեր, որոնք չեն համակերպվում այս իրականության հետ, չեն համակերպվում, որ այլևս խծբ-ն (խնամի-ծանոթ-բարեկամ) բացառվում է մեր իրականության մեջ»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հրաչ Հակոբյանը՝ հերքելով և շահարկում համարելով օրերս մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Սամվել Ալեքսանյանը քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով օգնում է իրեն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես բարեկամական կապի մեջ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես նախընտրական ցուցակում զբաղեցնում եմ նախավերջին համարը, բայց միևնույն է, ոմանք շահարկում են դա»,- նշեց Հ. Հակոբյանը:
«Վստահ եմ՝ ես ունեմ իմ ընտրողը, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ ընտրությունների ժամանակ, ես ստացա 3400 վստահության քվե: Նախորդ ԱԺ ընտրություններից հետո ինձ համար պարզ է, որ ամենաէֆեկտիվ քարոզարշավն այն է, որ թեկնածուն կարողանում է հնարավորինս շատ անհատապես շփվել ընտրողի հետ և ոչ թե հավաք կազմակերպել: Ընտրողն այդ դեպքում իրեն շատ ավելի կարևորված, շոյված է զգում և մասնակից է համարում ընտրական պրոցեսին»,- նշեց պատգամավորի թեկնածուն:
Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում հայտնվելու շանսերին՝ Հ. Հակոբյանն ընդգծեց. «Մինչ քարոզարշավի սկսվելը դեռ շանսեր տեսնում էի, բայց երբ սկսվեց քարոզարշավը, երբ տեսա նրանց պաստառներն ու մտահոգ դեմքերը, հասկացա, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի չհայտնվեն խորհրդարանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































