Հայտնի է դարձել, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի աշխատել լոնդոնյան ակումբում:
«Արսենը կերկարաձգի իր պայմանագիրը: Կարծում եմ` այժմ ամենաճիշտ ժամանակն է` դրա մասին հայտարարելու համար»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը:
Ֆրանսիացի մասնագետը «զինագործներ»-ի ղեկը ստանձնել է 1996թ.: Ակումբն այդ ընթացքում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (1998, 2002, 2004), 4-ական անգամ` երկրի գավաթակիր (1998, 2002, 2003, 2005) ու Սուպերգավաթակիր (1998, 2002, 2003, 2005):
Վենգերը Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի` IFFHS-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն մարզիչ:









































