Ուբաթ օրը բանտը լքել է Ֆրանսիայի ամենածեր կալանավորը` Ֆիլիպ Էլ-Շենավին: Նա կալանքի տակ է անցկացրել գրեթե 4 տասնամյակ, սակայն այժմ «ներվել է» պետության ղեկավարի կողմից:
Կողոպուտի և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող, ծագումով եգիպտացի 60-ամյա Էլ-Շենավին կալանավայրը լքել է ուրբաթ օրը, գրում է Le Monde-ը: 2 տարի, սակայն, նա պարտավոր է էլեկտրոնային թևնոց կրել, որը կֆիքսի նրա տեղաշարժը:
38 տարվա ընթացքում Ֆիլիպին 13 մեղադրանք է առաջադրվել: 2 անգամ նա փորձել է փախչել բանտից:
Ֆիլիպն առաջին անգամ բանտում է հայտնվել 1975-ին, իսկ դրանից 2 տարի անց նա մեղադրվել է Փարիզի բանկերից մեկի վրա հարձակման և պատանդներ վերցնելու մեջ` դատապարտվելով ցմահ ազատազրկման:
1990-ին նա պայմանականորեն ազատ է արձակվել: Սակայն որդուն տեսնելու համար Փարիզ գնալու պատճառով օրենքը խախտելով` դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
1997-ին, երբ Էլ-Շենավիին որոշ ժամանակով բաց են թողել բանտից, նա դիմել է փախուստի: 1999-ին նրան հոգեբուժարան են ուղարկել, որտեղից փախել է 2004-ին:
Դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ Էլ-Շենավին այդ ընթացքում մի քանի կողոպուտներ է կատարել, ուստի՝ դատապարտվել է ևս 15 տարվա ազատազրկման:







































