Մեծ Բրիտանիայում փոքրիկ տղան այնքան է տպավորվել տեսնելով Եղիսաբեթ II թագուհուն, որ ընկել է ծնկների վրա և չորեքթաթ հեռացել: Միջադեպի տեսանյութը հետաքրքրել է The Telegraph-ին:
Եղիսաբեթ II-ն այցելել է Լոնդոնում գտնվող երկրի հնագույն բարեգործական Թոմաս Քորամ կենտրոն՝ իր անունը կրող երեխաների կենտրոնի բացմանը: Այցելության ժամանակ թագուհուն դիմավորել է 102-ամյա Էդվարդ Նյուտոնը՝ Քորամի կողմից հիմնված «Դաստիարակչական տան» ողջ մնացած ամենատարեց բնակիչը:
Այնուհետև, երգիչներ և հեռուստահաղորդավարներ Դեյվիդ և Քերի Գրանտները թագուհուն ներկայացրել են իրենց որդեգրած 9-ամյա տղային՝ Նաթանին: Տղան այնքան է շփոթվել, որ չորեքթաթ հեռացել է հարևան սենյակ և այտեղից բղավել «Ցտեսություն»: Երեխայի արձագանքը բոլորին ծիծաղեցրել է:









































