ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հայկական բանակը մարտի դաշտում դարձավ համայն հայության հպարտությունը: Նրա խոսքով՝ Հայոց բանակի օրը մեր տոնացույցի ամենապայծառ և կարևոր տոներից մեկն է:
«Հայոց բանակում ծառայելը ոչ միայն պարտք է, այլև՝ կոչում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սահմանին կանգած զինվորը լիարժեք է կատարում իր պարտականությունները, ամեն օր լսվում են հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները, և ստիպված ենք դիմագրավել արտաքին մարտահրավերների, իսկ սահմանի վրա զսպել հակառակորդի ոտնձգությունները:






































