WikiMedia հիմադրամը, որն ապահովում է WikiPedia առցանց հանրագիտարանի աշխատանքը, հայտարարել է Voice Intro Project (WikiVIP) նախագծի գործարկման մասին, որի շրջանակում ծրագրվում է ձայնագրել քաղաքական գործիչների, գրողների, մարզիկների, գիտնականների ու այլ հայտնի մարդկանց ձայների նմուշները: Ձայնագրությունները հնարավոր կլինի լսել հանրագիտարանի՝ հայտնի մարդկանց նվիրված էջերում:
Յուրաքանչյուր հոլովակ, որը կուղեկցվի տեքստով, կտևի մոտ 10 վայրկյան:
Նախագծում առաջինը մասնակցել է Սթիվեն Ֆրայը: Անգլիացի դերասանի և գրողի ձայնի կարճ ձայնագրությունը կարելի է լսել WikiPedia-ի նրա անգլիալեզու էջում:
WikiVIP-ում իր ներդրումը կարող է ունենալ ցանկացած մարդ: Դրա համար պետք է ձայնագրել հայտնի անձի ձայնը և ուղարկել այն հանրագիտարանի խմբագիրներին՝ հայտնում է Vesti-ն:







































