ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախ շնորհավորեց ժողովրդին, որ սատարում ու պահպանում է մեր բանակը:
Նա շնորհակալություն հայտնեց զոհվածների հարազատներից, ընկերներից, եղբայրներից:
«Իհարկե, թշնամին փորձեց իրենն անել, բայց ևս մեկ անգամ չստացվեց նրա մոտ: Արմեն Հովհաննիսյանը իր մահով մարտիրոսվեց, ևս մեկ օրինակ դարձավ մեր զինվորների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ որքան էլ ցավալի է, կորուստ ունենալով հանդերձ՝ մենք ձեռք բերեցինք հպարտություն, ցույց տվեցինք մեր բանակի ուժը, զինվորի ոգին, իսկ հակառակորդը ձեռք բերեց ամոթ, գողի կարգավիճակ:
«Թող Աստված ձեզ պահապան լինի, հայ ժողովրդին, հայոց բանակին՝ իր հրամանատարներով և Գերագույն գլխավոր հրամանատարով»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:











































