Wednesday, 10 06 2026
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ

Անհնար է բոլոր բացասական երևույթները մեկ օրում վերացնել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական ելույթում նշեց. «Կռվելուն զուգընթաց՝ բանակ ստեղծեցինք: Զինադադարին հաջորդած 20 տարիների ընթացքում հզորացրինք այն, և այսօր հայկական բանակը ոչ միայն արժանացել է աշխարհի բանակների հարգանքին, այլև իրավամբ վաստակել հայ ժողովրդի սերն ու վստահությունը, որովհետև նրա հզորությունն այլևս դարձել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման խոշորագույն երաշխիքներից մեկը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հայ զինվորին վստահվել է խաղաղապահ առաքելություն իրականացնել արտաքին ու ներքին հակասություններից բզկտվող թեժ կետերում:

Նա նշեց, որ մեծ հաջողություն է արձանագրվել նաև միջազգային պաշտպանական ասպարեզում և ամրապնդվել հայկական կողմի ձեռքբերումների իրավապայմանագրային ապահովումը՝ ընդամենը մեկ տարում կնքելով միջկառավարական և միջգերատեսչական շուրջ 30 համաձայնագիր և պայմանագիր:

Նրա խոսքով՝ ամեն տարեմուտին պարզվում է, որ ժամանակն իզուր չենք կորցրել: Հայկական բանակի տարեգրության մատյանում դատարկ էջեր չենք թողել, այլ հզորացրել, ամրապնդել ենք սահմանների պաշտպանությունը, կատարելագործել հայ զինվորի և սպայի ունակությունները:

«Անհնար է բոլոր բացասական երևույթները մեկ օրում վերացնել, առավել ևս, երբ դրանք հաճախ ունենում են օբյեկտիվ և խորքային պատճառներ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ 2013-ին այս ուղղությամբ կատարվել են հսկայական աշխատանքներ, ինչի արդյունքում բանակում 32 տոկոսով պակասել են արտակարգ պատահարները, ինչը նշանակում է՝ հսկայական տքնաջան աշխատանք է կատարվել:

«Մեր ուժն ու հզորությունը հենակետերում կանգնած պատանիներն են, մեր ոգին այն դիրքապահ զինվորներն են, որոնք ընդամենը յոթ օր առաջ Մարտակերտի մատույցներում 9 հոգով հակառակորդի 30 հոգանոց հատուկ ստորաբաժանում ջախջախեցին ու փախուստի մատնեցին»,- ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում