Ինչպես մենք հաղորդել էինք մայիսի 26-ին, ԱՖԿ «Սիստեմա» ռուսական խոշորագույն ընկերության տնօրենների խորհուրդը բաժնետերերի տարեկան ժողովին առաջարկել էր ընտրել խորհրդի նոր կազմ: Ներկայացվել էր խորհրդի հին անդամների՝ 9 անունից բաղկացած ցուցակը, ինչպես նաև 3 նոր անուն:
Այդ ցանկում նշվել էր նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, որն ԱՖԿ «Սիստեմա»-ում զբաղեցնում է ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Այսօր Коммерсант-ը հաղորդել է, որ ԱՖԿ «Սիստեմա»-ի տարեկան խորհուրդն ընտրել է բոլոր ներկայացված թեկնածուներին: Տնօրենների խորհրդի առաջին նիստում խորհրդի նախագահ է դարձել Վլադիմիր Եվտուշենկոն:
2009-ի հունիսին Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ էր ընտրվել «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրենի պաշտոնում:
Հայաստանում «Սիստեմա» ԲՖԿ-ի ակտիվների շարքում են «Ղ-Տելեկոմ»-ը (Vivacell-MTS ապրանքանիշ), «Cornet AM» WiMax օպերատորը, «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ: