Այսօր՝ հունիսի 28 ին, ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց ՌԴ Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինին և Ուկրաինայի Զապարոժյեի ռեգիոնալ խորհրդի նախագահ Պավլո Մատվիենկոյին, ովքեր Հայաստան են ժամանել հունիսի 29-ին Երևանում կայանալիք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի, իսկ հունիսի 30-ին «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու տարածքային իշխանությունների համար» թեմայով կոնֆերանսին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը կարևորեց միջպետական, ինչպես նաև տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով մեր երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանկեցին տնտեսական կապերի հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:








































